9 Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որը գտնվում է Մամբրեի դիմաց:+10 Դա այն արտն է, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից: Նա թաղվեց այնտեղ՝ իր կնոջ՝ Սառայի մոտ:+
29 Դրանից հետո նա իր որդիներին պատվիրեց. «Ես շուտով կմահանամ:*+ Ինձ իմ հայրերի հետ թաղեք՝ քետացի Եփրոնի արտում գտնվող քարայրում՝+30 այն քարայրում, որը Քանանի երկրում է՝ Մամբրեի դիմաց գտնվող Մաքփելայի արտում: Դա այն արտն է, որն Աբրահամը քետացի Եփրոնից գնեց որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար: