-
Ծննդոց 49։29-33Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Դրանից հետո նա իր որդիներին պատվիրեց. «Ես շուտով կմահանամ:*+ Ինձ իմ հայրերի հետ թաղեք՝ քետացի Եփրոնի արտում գտնվող քարայրում՝+ 30 այն քարայրում, որը Քանանի երկրում է՝ Մամբրեի դիմաց գտնվող Մաքփելայի արտում: Դա այն արտն է, որն Աբրահամը քետացի Եփրոնից գնեց որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար: 31 Այնտեղ թաղված են Աբրահամն ու նրա կին Սառան:+ Այնտեղ են թաղված նաև Իսահակն+ ու նրա կին Ռեբեկան, և այնտեղ ես թաղեցի Լիային: 32 Այդ արտը և դրա մեջ եղող քարայրը գնվել են Քետի որդիներից»:+
33 Իր որդիներին այս պատվերները տալուց հետո Հակոբը ոտքերը բարձրացրեց, դրեց անկողնու վրա և իր վերջին շունչը տալով՝ միացավ իր նախահայրերին:*+
-
-
Ծննդոց 50։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Նրան տարան Քանան ու թաղեցին Մաքփելայի արտի քարայրում՝ այն արտում, որը Մամբրեի դիմացն է, և որն Աբրահամը քետացի Եփրոնից գնել էր որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+ 14 Հորը թաղելուց հետո Հովսեփն իր եղբայրների և իրեն ուղեկցող մյուս բոլոր մարդկանց հետ վերադարձավ Եգիպտոս:
-