-
Ծննդոց 24։34Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Նա սկսեց պատմել. «Ես Աբրահամի ծառան եմ:+
-
-
Ծննդոց 24։37Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
37 Բայց նա ինձ երդվել տվեց՝ ասելով. «Որդուս համար կին չբերես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ապրում եմ,+
-
-
Ելք 34։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Զգուշացե՛ք. այդ երկրի բնակիչների հետ ուխտ չկապեք, որովհետև երբ նրանք պաշտեն իրենց աստվածներին* և զոհ մատուցեն նրանց,+ ձեզ կհրավիրեն, ու դուք կուտեք նրանց մատուցած զոհից:+ 16 Եվ դուք, անկասկած, նրանց աղջիկներին ձեր որդիների համար կին կբերեք.+ նրանց աղջիկները կպաշտեն իրենց աստվածներին* ու ձեր որդիներին էլ կդրդեն նույնն անել:+
-
-
1 Թագավորներ 11։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Սողոմոն թագավորը, բացի փարավոնի աղջկանից,+ օտարազգի ուրիշ շատ կանանց էլ սիրեց՝+ մովաբացի,+ ամմոնացի,+ եդոմացի, սիդոնացի+ և քետացի+ կանանց: 2 Այդ կանայք այն ազգերից էին, որոնց մասին Եհովան ասել էր իսրայելացիներին. «Նրանց հետ որևէ առնչություն չունենաք,* և նրանք էլ չպետք է առնչվեն ձեզ հետ, այլապես ձեր սիրտը հաստատ կշեղեն, որ իրենց աստվածներին պաշտեք»:+ Բայց Սողոմոնի սիրտը կապվեց նրանց* հետ, ու նա սիրեց նրանց: 3 Նա 700 իշխանազուն կանայք ուներ և 300 հարճ, ու նրա կանայք աստիճանաբար հեռացրին նրա սիրտն Աստծուց:*
-