-
Ելք 25։10-15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Ակացիայի փայտից տապանակ պետք է պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+ 11 Ապա այն պետք է պատեք մաքուր ոսկով:+ Պատեք այն ներսից ու դրսից և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:+ 12 Չորս ոսկե օղակ ձուլեք տապանակի համար և ամրացրեք դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ տապանակի մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում: 13 Ակացիայի փայտից ձողեր պատրաստեք և դրանք պատեք ոսկով:+ 14 Ձողերն անցկացրեք տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն: 15 Ձողերը պետք է մնան տապանակի օղակների մեջ: Դրանք չպետք է հանվեն այնտեղից:+
-