-
Ելք 25։17-20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ:+ 18 Պատրաստեք նաև երկու ոսկե քերովբեներ: Դրանք պետք է կոփելով պատրաստեք և դնեք կափարիչի երկու ծայրերին:+ 19 Քերովբեները պետք է լինեն կափարիչի երկու ծայրերին, ամեն ծայրին՝ մեկ քերովբե: 20 Քերովբեների երկու թևերը պետք է տարածված լինեն դեպի վեր՝ ծածկելով կափարիչը:+ Քերովբեները պետք է դեմ դիմաց լինեն: Նրանց երեսները պետք է դեպի կափարիչն ուղղված լինեն:
-