Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ելք 25։31-39
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 31 Մաքուր ոսկուց ճրագակալ+ պատրաստեք: Այն պետք է կոփելով պատրաստեք: Դրա պատվանդանը, բունը, ճյուղերը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+ 32 Ճրագակալի բնից վեց ճյուղ պետք է դուրս գա. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 33 Ճրագակալի մի կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա նույնպես պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Այսպիսին պետք է լինեն ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 34 Իսկ ճրագակալի բնի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: 35 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, պետք է լինի մեկ կոկոն: Մեկ կոկոն էլ պետք է լինի հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես պետք է դասավորված լինեն կոկոնները բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 36 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը պետք է մեկ ամբողջական կտոր լինեն՝ կոփված մաքուր ոսկուց:+ 37 Յոթ ճրագ պետք է պատրաստեք ճրագակալի համար: Եվ երբ ճրագները վառված լինեն, կլուսավորեն դիմացի տարածությունը:+ 38 Ճրագների պատրույգը հանելու ունելիներն ու ամանները պետք է մաքուր ոսկուց լինեն:+ 39 Ճրագակալն իր պիտույքներով պետք է պատրաստվի մեկ տաղանդ* մաքուր ոսկուց:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը