-
Ելք 30։1-5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 «Խնկարկության համար մի սեղան պատրաստեք.+ այն պետք է ակացիայի փայտից պատրաստվի:+ 2 Սեղանը պետք է քառակուսի լինի՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը պետք է լինի երկու կանգուն:* Սեղանից պետք է եղջյուրներ դուրս գան, որոնք դրա հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+ 3 Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները, մաքուր ոսկով պատեք: Դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք: 4 Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք եզրազարդի ներքևում: Դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 5 Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք:
-