-
Ելք 7։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Ու երբ զորավոր ձեռքով գործեմ ընդդեմ Եգիպտոսի և իսրայելացիներին հանեմ նրանց միջից, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+
-
-
Ելք 8։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Մովսեսն ասաց փարավոնին. «Դու ինքդ որոշիր, խնդրեմ, թե երբ աղաչեմ, որ գորտերը հեռացվեն քեզնից, քո ծառաներից, քո ժողովրդից ու քո տներից: Դրանք միայն Նեղոս գետում կմնան»: 10 Նա էլ պատասխանեց՝ վաղը: Եվ Մովսեսն ասաց. «Թող քո ասածով լինի, որպեսզի իմանաս, որ մեր Աստված Եհովայի պես ուրիշը չկա:+
-
-
Ելք 9։29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Մովսեսն էլ ասաց նրան. «Քաղաքից դուրս գալուն պես ես ձեռքերս դեպի վեր կտարածեմ ու կաղոթեմ Եհովային: Որոտը կդադարի, ու այլևս կարկուտ չի գա, և դու կիմանաս, որ երկիրը Եհովային է պատկանում:+
-