-
Ելք 10։16-19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Ես մեղք եմ գործել ձեր Աստված Եհովայի ու ձեր դեմ: 17 Խնդրում եմ, այս անգամ էլ թող իմ մեղքը ներվի: Աղաչե՛ք ձեր Աստված Եհովային, որ այս մահաբեր պատուհասը հեռացնի ինձանից»: 18 Նա* էլ գնաց փարավոնի մոտից ու աղաչեց Եհովային:+ 19 Այդ ժամանակ Եհովան փոխեց քամու ուղղությունը, և ուժգին արևմտյան քամի փչեց: Այն քշեց մորեխներին ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտոսի ողջ տարածքում մի մորեխ անգամ չմնաց:
-