-
Ելք 13։8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Այդ օրը ձեր զավակներին կասեք. «Այս ամենը արվում է ի հիշատակ այն բանի, թե Եհովան ինչ արեց մեզ համար, երբ դուրս եկանք Եգիպտոսից»:+
-
-
2 Օրենք 4։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Միայն թե ուշադիր և զգոն եղեք, որ չմոռանաք այն ամենը, ինչ տեսաք ձեր աչքով, և որ ողջ կյանքում դրանք ձեր սրտում մնան: Այդ ամենը պետք է նաև պատմեք ձեր զավակներին ու թոռներին:+
-
-
2 Օրենք 6։20-22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Հետագայում, երբ ձեր երեխաները հարցնեն ձեզ՝ «Ինչո՞ւ է մեր Աստված Եհովան ձեզ այսպիսի հիշեցումներ, կանոններ ու օրենքներ տվել», 21 այդ ժամանակ նրանց կասեք. «Եգիպտոսում մենք փարավոնի ստրուկները դարձանք, բայց Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ այնտեղից: 22 Մեր աչքի առաջ Եհովան ահեղ գործեր ու հրաշքներ արեց՝ կործանում բերելով Եգիպտոսի, փարավոնի ու նրա ողջ տան վրա:+
-
-
Սաղմոս 44։1Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
44 Ո՛վ Աստված, մենք լսել ենք,
Մեր նախահայրերը պատմել են մեզ,+
Պատմել են այն ամենը, ինչ արել ես նրանց օրերում՝
Վաղեմի ժամանակներում:
-