Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Թվեր 14։9
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 Միայն թե մի՛ ապստամբեք Եհովայի դեմ և այդ երկրի ժողովրդից մի՛ վախեցեք,+ քանի որ հեշտությամբ կհաղթենք նրանց:* Նրանք պաշտպանություն չունեն, իսկ մեզ հետ Եհովան է:+ Նրանցից մի՛ վախեցեք»:

  • 2 Օրենք 20։3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Նա պետք է ասի. «Լսե՛ք, ո՛վ իսրայելացիներ: Այսօր դուք մարտնչելու եք ձեր թշնամիների դեմ: Թող ձեր սիրտը չնվաղի: Նրանցից չվախենաք, չզարհուրեք ու չսարսռաք,

  • 2 Տարեգրություն 20։15
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 15 Հաազիելն ասաց. «Լսե՛ք, ո՛վ Հուդա ու Երուսաղեմ և ո՛վ Հովսափատ թագավոր: Ահա թե ինչ է ձեզ ասում Եհովան. «Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք այդ մեծ զորքից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է:+

  • 2 Տարեգրություն 20։17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Կարիք չի լինի, որ դուք պատերազմեք: Վե՛ր կացեք, կանգնե՛ք+ ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում:+ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք:+ Վաղը նրանց ընդառաջ գնացեք, ու Եհովան ձեզ հետ կլինի»»:+

  • Սաղմոս 27։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 27 Եհովան իմ լույսն+ ու իմ փրկությունն է.

      Ումի՞ց պիտի վախենամ:+

      Եհովան կյանքս պաշտպանող ամրոցն է.+

      Ումի՞ց պիտի սարսռամ:

  • Սաղմոս 46։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 46 Աստված մեր ապաստանն է, նա է մեզ զորացնում,+

      Նրանից միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում:+

  • Եսայիա 41։10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 10 Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ,+

      Մի՛ մտահոգվիր, որովհետև ես քո Աստվածն եմ:+

      Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ,+

      Արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ»:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը