-
2 Օրենք 4։15-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Այդ օրը, երբ Եհովան Քորեբի մոտ կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք, ուստի զգույշ եղեք, 16 որ պիղծ բաներ չանեք և ձեզ համար կուռք չշինեք որևէ կերպարանքով՝ տղամարդու կամ կնոջ,+ 17 երկրի վրա ապրող որևէ կենդանու, երկնքում թռչող որևէ թռչնի,+ 18 երկրի վրա սողացող որևէ արարածի կամ ջրերում ապրող որևէ ձկան:+
-