-
Ղևտական 12։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Երբ տղա կամ աղջիկ ունենալուց հետո նրա մաքրման օրերը լրանան, թող հանդիպման վրանի մուտքի մոտ բերի մինչև մեկ տարեկան արու գառ՝ ողջակեզի համար,+ և մատղաշ աղավնի կամ տատրակ՝ մեղքի զոհի համար, և դրանք տա քահանային:
-
-
Ղևտական 22։18-20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և մյուս բոլոր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ մատուցի Եհովային՝+ լինի դա իր երդումը կատարելու համար, թե որպես կամավոր ընծա,+ 19 ապա Աստծու հավանությունը ստանալու համար պետք է բերի կա՛մ անարատ ցուլ, կա՛մ անարատ մատղաշ արու գառ, կա՛մ անարատ արու այծ:+ 20 Արատ ունեցող ոչ մի բան չմատուցեք,+ քանի որ այդ դեպքում հավանություն չեք ստանա:
-