-
Ելք 29։10-14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Ապա ցուլը բեր հանդիպման վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը ցլի գլխին դնեն:+ 11 Ցուլը մորթիր Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 12 Վերցրու ցլի արյունից ու մատով քսիր զոհասեղանի եղջյուրներին,+ իսկ մնացած ամբողջ արյունը լցրու զոհասեղանի հիմքի մոտ:+ 13 Վերցրու փորի ամբողջ ճարպը,+ լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և այրիր զոհասեղանի վրա,+ որ դրանց ծուխը վեր բարձրանա: 14 Իսկ ցլի միսը, կաշին ու աղիքների պարունակությունը այրիր ճամբարից դուրս: Սա մեղքի զոհ է:
-
-
Ղևտական 16։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Ապա Ահարոնը պետք է բերի այն ցուլը, որը մատուցվելու է որպես մեղքի զոհ իր համար, և պետք է քավություն անի ինչպես իր,+ այնպես էլ իր տան համար:
-