-
Ելք 29։15-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Հետո բեր արու ոչխարներից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դրա գլխին դնեն:+ 16 Մորթիր արու ոչխարը, ապա վերցրու դրա արյունն ու շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 17 Ոչխարը կտոր-կտոր արա, լվա դրա փորոտիքն ու սրունքները+ և այդ բոլոր կտորները գլխի հետ միասին հերթով շարիր զոհասեղանի վրա: 18 Ոչխարն ամբողջությամբ այրիր զոհասեղանի վրա, որ դրա ծուխը վեր բարձրանա: Սա Եհովային մատուցվող ողջակեզ է, որի բույրը հաճելի է* նրան:+ Սա հրկիզվող ընծա է Եհովային:
-
-
Ղևտական 1։4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Թող նա իր ձեռքը դնի ողջակեզի համար բերված այդ մատղաշ ցլի գլխին, և այն կընդունվի, ու նրա մեղքերը կքավվեն:
-