-
Ղևտական 7։29-31Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 «Իսրայելացիներին ասա. «Ով որ խաղաղության զոհ է բերում Եհովային, թող իր խաղաղության զոհից մի մաս ներկայացնի որպես զոհ Եհովային:+ 30 Թող նա իր ձեռքով կենդանու կրծքամասի հետ բերի դրա ճարպը,+ որ այն մատուցվի որպես հրկիզվող ընծա Եհովային, իսկ կրծքամասը նա պետք է տարուբերի և այդպիսով երերացնելու ընծա+ մատուցի Եհովային: 31 Ճարպը քահանան կայրի զոհասեղանի վրա,+ իսկ կրծքամասը կպատկանի Ահարոնին ու նրա որդիներին:+
-