-
2 Տարեգրություն 17։8, 9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Նրանց հետ գնացին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբադիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան, նաև Ելիսամա ու Հովրամ քահանաները:+ 9 Իրենց հետ վերցնելով Եհովայի Օրենքի գիրքը՝+ նրանք սկսեցին ուսուցանել Հուդայում. նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքներով և ուսուցանեցին ժողովրդին:
-
-
Նեեմիա 8։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Ղևտացիներ Հեսուան, Բանին, Սարաբիան,+ Համինը, Ակկուբը, Սաբեթան, Օդիան, Մաասիան, Կոլիտան, Ազարիան, Հոզաբադը,+ Հանանը և Փալայիան մարդկանց բացատրում էին Օրենքը,+ մինչ նրանք կանգնած լսում էին: 8 Եզրասն ու մյուս ղևտացիները բարձրաձայն կարդում ու հստակ բացատրում էին ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը՝ լուսաբանելով դրա իմաստը: Այդպիսով ժողովրդին օգնում էին հասկանալ կարդացվածը:+
-
-
Մաղաքիա 2։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Որովհետև քահանան պետք է Աստծու մասին սովորեցնի,+ և մարդիկ օրենքը նրա բերանից պետք է լսեն, չէ՞ որ նա Զորքերի տեր Եհովայի պատգամաբերն է:
-