-
Ղևտական 6։25, 26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 «Ահարոնին ու նրա որդիներին ասա. «Մեղքի զոհի մասին օրենքը սա է:+ Որպես մեղքի զոհ բերված կենդանին պետք է Եհովայի առաջ մորթվի այնտեղ, որտեղ ողջակեզի համար բերված կենդանին են մորթում:+ Մեղքի զոհը անչափ սուրբ է: 26 Քահանան, ով մատուցում է մեղքի զոհը, կուտի դրանից իրեն հասանելիք բաժինը:+ Այն պետք է ուտի սուրբ վայրի տարածքում՝ հանդիպման վրանի գավիթում:+
-