-
Ղևտական 14։15-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Քահանան մեկ լոգ յուղից+ պետք է լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ: 16 Նա իր աջ ձեռքի մատը կթաթախի ձախ ափի յուղի մեջ ու յոթ անգամ յուղը կցողի Եհովայի առաջ: 17 Հետո իր ափի յուղից կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ այն տեղերը, որտեղ արյունն է քսել: 18 Իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվող մարդու գլխին ու Եհովայի առաջ քավություն կանի նրա համար:+
-