-
Հռոմեացիներ 8։32Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
32 Եթե նա մեզ բոլորիս համար նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց և տվեց որպես զոհ,+ ապա մի՞թե սիրով չի տա նաև մնացած ամեն բան:
-
-
Տիտոս 2։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Եկեք այդպես վարվենք, մինչ սպասում ենք, որ մեր սքանչելի հույսն իրականանա,+ և որ իրենց փառքը ցույց տան մեր մեծն Աստված ու մեր Փրկիչը՝ Քրիստոս Հիսուսը, 14 ով իր կյանքը տվեց մեզ համար,+ որ ազատի*+ ամեն տեսակ անօրենությունից և մեզ մաքրելով՝ դարձնի իր հատուկ սեփականությունը՝ մի ժողովուրդ, որը եռանդով է լցված բարին գործելու համար:+
-
-
1 Հովհաննես 1։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Նա լույսի մեջ է, և եթե մենք լույսի մեջ ենք քայլում, ուրեմն միաբանված ենք իրար հետ, և նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից:+
-