Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 26։28
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 28 որովհետև սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար,+ որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+

  • Հռոմեացիներ 3։25
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 25 Աստված Քրիստոսին տվել է որպես զոհ,+ որ մարդիկ կարողանան հաշտվել իր հետ՝* հավատ ընծայելով նրա արյանը:+ Աստված դա արել է ցույց տալու համար, որ չի խախտել արդարության իր չափանիշները, երբ մեծահոգաբար ներել է անցյալում մեղք գործած մարդկանց,

  • Հռոմեացիներ 5։9
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 Ուրեմն հիմա, երբ արդար ենք հայտարարվել Քրիստոսի արյան շնորհիվ,+ կարող ենք առավել ևս վստահ լինել, որ նրա միջոցով կփրկվենք Աստծու ցասումից:+

  • Եփեսացիներ 1։7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 7 Որդու միջոցով՝ նրա արյամբ վճարված փրկագնով, մենք ազատագրվեցինք,+ այո՛, մեղքերի ներում ստացանք:+ Եվ այս ամենը Աստծու անզուգական բարության շնորհիվ է, ինչով հարուստ է նա:

  • Եբրայեցիներ 9։22
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 22 Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում,+ և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում:+

  • Եբրայեցիներ 13։12
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 12 Ուստի Հիսուսը նույնպես, քաղաքի դարպասից դուրս չարչարանքներ կրելով,+ մահացավ, որ իր արյունով սրբագործի մարդկանց:+

  • 1 Պետրոս 1։2
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 2 Աստված՝ Հայրը, ձեզ ընտրել է իր կանխագիտությամբ+ և սրբագործել* ոգով,+ որպեսզի հնազանդ լինեք նրան և մաքրվեք* Հիսուս Քրիստոսի արյունով:+

      Թող Աստված ձեր հանդեպ ավելի շատ անզուգական բարություն դրսևորի և թող ավելի շատ խաղաղություն տա:

  • 1 Հովհաննես 1։7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 7 Նա լույսի մեջ է, և եթե մենք լույսի մեջ ենք քայլում, ուրեմն միաբանված ենք իրար հետ, և նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից:+

  • Հայտնություն 1։5
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 5 ու Հիսուս Քրիստոսից՝ Հավատարիմ Վկայից,+ ով հարություն առածներից առաջինն է*+ և երկրի թագավորների Իշխանը:+

      Նա, ով սիրում է մեզ,+ ով ազատեց մեզ մեր մեղքերից իր արյունով+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը