-
Թվեր 15։27-29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Եթե որևէ մարդ ոչ միտումնավոր մեղք գործի, ապա որպես մեղքի զոհ պետք է մինչև մեկ տարեկան էգ ուլ բերի:+ 28 Քահանան քավություն կանի այդ մարդու համար, որը սխալ է արել՝ ոչ միտումնավոր մեղք գործելով Եհովայի առաջ, և այդ մարդը կներվի:+ 29 Ոչ միտումնավոր գործված արարքների վերաբերյալ ձեզ համար և ձեր մեջ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք պետք է լինի:+
-