-
Հռութ 4։4-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Ուստի մտածեցի, որ պետք է տեղեկացնեմ քեզ և ասեմ, որ այն գնես քաղաքի բնակիչների ու ժողովրդի երեցների ներկայությամբ:+ Եթե փրկագնելու ես, փրկագնիր, քանի որ առաջինը դու փրկագնելու իրավունք ունես: Իսկ եթե ոչ, ասա ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից հետո հաջորդը ես եմ»: Նա էլ պատասխանեց. «Ես կփրկագնեմ»:+ 5 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Իմացիր, որ Նոյեմիից արտը գնելով՝ դու նաև այրիացած մովաբացի Հռութից ես այն գնում, որպեսզի նրա մահացած ամուսնու ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը»:+ 6 Այդ ժամանակ ազգականն ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որովհետև իմ ունեցվածքը կպակասի:* Դո՛ւ փրկագնիր: Եվ քանի որ չեմ կարող փրկագնել, հրաժարվում եմ իմ այդ իրավունքից»:
-