132 Ո՜վ Եհովա, հիշիր Դավթին
Ու նրա կրած բոլոր տառապանքները:+
2 Եհո՛վա, հիշիր՝ ինչպես է նա քեզ երդում տվել,
Ինչպես է քեզ՝ Հակոբի Հզորիդ, այս խոստումը տվել.+
3 «Ես չեմ մտնի իմ ծածկի տակ, իմ տուն,+
Չեմ պառկի իմ թախտի վրա, իմ անկողնում,
4 Չեմ թողնի՝ քուն գա աչքերիս,
Եվ նինջ իջնի կոպերիս,
5 Մինչև որ չգտնեմ մի տեղ Եհովայի համար,
Վեհապանծ մի բնակավայր՝ Հակոբի Հզորի համար»:+