Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Թվեր 22։7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 7 Մովաբի ու Մադիանի երեցները, անեծքի* վարձն իրենց ձեռքին, ճանապարհ ընկան, գնացին Բաղաամի+ մոտ և Բաղակի խոսքերը հաղորդեցին նրան:

  • Թվեր 25։1-3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 25 Երբ Իսրայելը բնակվում էր Սատիմում,+ ժողովուրդը սկսեց անբարո հարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ:+ 2 Այդ կանայք իսրայելացիներին հրավիրում էին իրենց աստվածներին զոհ մատուցելու արարողությանը,+ և նրանք ուտում էին զոհերից ու խոնարհվում նրանց աստվածների առաջ:+ 3 Այդպես Իսրայելը ներքաշվեց Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ,+ և Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ:

  • Թվեր 25։17, 18
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 «Հարձակվե՛ք մադիանացիների վրա ու ջախջախե՛ք նրանց,+ 18 որովհետև նրանք չարիք բերեցին ձեզ վրա՝ խորամանկորեն ներքաշելով մեղքի մեջ՝ Փեգորին*+ առնչվող մեղքի, ինչպես նաև իրենց քույր Քազբիին առնչվող մեղքի մեջ, որը Մադիանի տոհմապետներից մեկի աղջիկն էր, և որը սպանվեց+ այն օրը, երբ Փեգորի դեպքի պատճառով պատուհաս էր եկել ձեզ վրա»:+

  • 1 Կորնթացիներ 10։8
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 8 Նաև չպետք է անբարոյականություն* անենք, ինչպես որ նրանցից ոմանք արեցին, և մեկ օրվա մեջ 23 000 հոգի մահացավ:+

  • Հայտնություն 2։14
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 14 Բայց մի քանի բան ունեմ քո դեմ. քո մեջ կան ոմանք, ովքեր ամուր կառչած են Բաղաամի ուսմունքին,+ որը Բաղակին+ սովորեցրեց, թե ինչպես հրապուրել իսրայելացիներին, որ նրանք կուռքերին զոհաբերված բաներ ուտեն և անբարոյականություն* գործեն:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը