8 Եհովան շարունակեց խոսել Ահարոնի հետ՝ ասելով. «Ես քո վերահսկողությանն եմ հանձնում ինձ տրվող նվիրաբերությունները:+ Իսրայելացիների նվիրաբերած բոլոր սուրբ բաներից մի մաս քեզ ու քո որդիներին եմ տալիս. դա մշտապես ձեզ հատկացվող բաժինը կլինի:+
19 Այս բոլոր սուրբ նվիրաբերությունները, որ իսրայելացիները կտան Եհովային,+ տալիս եմ քեզ, քո որդիներին ու դուստրերին. դա մշտապես ձեզ հատկացվող բաժինն է:+ Սա մնայուն ուխտ* է՝ աղի* ուխտ, որ Եհովան կապում է քո ու քո սերնդի հետ»: