-
2 Օրենք 1։26-28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
26 Բայց դուք չուզեցիք գնալ և չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովայի պատվերին:+ 27 Դուք տրտնջում էիք ձեր վրաններում և ասում. «Եհովան ատում է մեզ, դրա համար էլ մեզ Եգիպտոսից հանել է, որ ամորհացիների ձեռքը մատնի ու ոչնչացնի: 28 Էլ ո՞ւր ենք գնում: Մեր սրտերը վախից թուլացել են,+ քանի որ մեր եղբայրներն ասացին. «Այնտեղի մարդիկ մեզնից ավելի ուժեղ են ու բարձրահասակ, ամրացված մեծ քաղաքներ ունեն, որոնց պարիսպները մինչև երկինք են հասնում:+ Այնտեղ նաև Ենակի որդիներին*+ տեսանք»»:
-