4 Հիմա ձեր Աստված Եհովան ձեր եղբայրներին հանգստություն է տվել, ինչպես որ խոստացել էր նրանց:+ Ուստի կարող եք վերադառնալ ձեր տուն՝* այն տարածք, որը Եհովայի ծառա Մովսեսը Հորդանանի մյուս կողմում* տվել է ձեզ, որ տիրանաք:+
9 Դրանից հետո Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը բաժանվեցին մյուս իսրայելացիներից և դուրս եկան Սելովից, որ Քանանում է, և վերադարձան Գաղաադ՝+ իրենց տարածքներ, որտեղ նրանք բնակություն էին հաստատել Մովսեսի միջոցով տրված Եհովայի հրամանով:+