-
2 Օրենք 3։19, 20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Քաղաքներում, որ տվեցի ձեզ, կմնան միայն ձեր կանայք ու երեխաները և ձեր անասունները (գիտեմ, որ շատ անասուններ ունեք): 20 Եվ երբ Եհովան ձեր եղբայրներին էլ հանգրվան տա, ինչպես որ ձեզ է տվել, և նրանք տիրանան այն երկրին, որը ձեր Աստված Եհովան տալու է նրանց Հորդանանի մյուս կողմում, միայն այդ ժամանակ դուք կվերադառնաք ձեզ տրված տարածքները:+
-
-
Հեսու 1։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Ձեր կանայք, երեխաներն ու անասունները կբնակվեն այս տարածքում, որը Մովսեսը Հորդանանի այս կողմում* տվել է ձեզ:+ Բայց դուք՝ բոլոր զորավոր ռազմիկներդ,+ ձեր եղբայրների առջևից գնալով, պետք է մարտական կարգով անցնեք Հորդանանը:+ Դուք պետք է օգնեք ձեր եղբայրներին, 15 մինչև որ Եհովան նրանց էլ հանգրվան տա, ինչպես որ ձեզ, և նրանք էլ տիրանան այն տարածքին, որը ձեր Աստված Եհովան նրանց է տալու: Դրանից հետո կարող եք վերադառնալ ձեր հողերը, որոնք Եհովայի ծառա Մովսեսը ձեզ տվեց Հորդանանի արևելյան կողմում, և բնակվել այստեղ»»:+
-
-
Հեսու 13։8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Մանասեի ցեղի մյուս կեսը, Ռուբենյաններն ու Գադյանները ստացան իրենց ժառանգությունը, որը Եհովայի ծառա Մովսեսը հատկացրել էր նրանց Հորդանանի արևելյան կողմում:+
-