-
Թվեր 32։16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Ավելի ուշ նրանք նորից մոտեցան Մովսեսին ու ասացին. «Թույլ տուր՝ այստեղ քարե փարախներ շինենք մեր անասունների համար և քաղաքներ՝ մեր երեխաների համար:
-
-
Թվեր 32։34-38Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Գադի որդիները կառուցեցին* Դեբոն,+ Ատարոթ,+ Արոեր,+ 35 Ատրոթ-Սոֆան, Հազեր,+ Հոգբեհա,+ 36 Բեթ-Նամրա,+ Բեթ-Արան+ քաղաքները, հոտերի համար էլ քարե փարախներ շինեցին: 37 Իսկ Ռուբենի որդիները վերակառուցեցին Եսեբոնը,+ Ելեալեն,+ Կարիաթեմը,+ 38 Նաբավը,+ Բաալ-Մեոնը+ (դրանք վերանվանվեցին) և Սեբաման: Նրանք սկսեցին նոր անուններ տալ իրենց վերակառուցած քաղաքներին:
-