-
Թվեր 4։24-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Գերսոնյանների տոհմերը նշանակված են հոգ տանելու հետևյալ բաների մասին.+ 25 նրանք պետք է տանեն խորանի պաստառները,+ հանդիպման վրանի մյուս ծածկոցը, դրա վրայի ծածկոցը և փոկի կաշվից պատրաստված ծածկոցը,+ որը գցվում է ամենավերևում, ինչպես նաև հանդիպման վրանի մուտքի վարագույրը,+ 26 խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի մուտքի վարագույրը,+ գավիթը սահմանազատող պաստառները,+ պաստառների պարանները, մյուս անհրաժեշտ պարագաները և այն ամենը, ինչ հարկավոր է վրանին առնչվող ծառայությունն անելու համար: Սա է նրանց հանձնարարությունը:
-
-
Թվեր 4։31-33Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
31 Հանդիպման վրանի հետ կապված նրանց ծառայությունը՝+ նրանց վստահված պատասխանատվությունը, հետևյալ բաները տեղափոխելն է. խորանի շրջանակները,+ ձողերը,+ սյուները,+ ակոսավոր պատվանդանները,+ 32 գավիթի սյուները,+ դրանց ակոսավոր պատվանդանները,+ պաստառների սեպերն+ ու պարանները, ինչպես նաև մյուս բոլոր պարագաները և այն ամենը, ինչ հարկավոր է դրանց հետ կապված ծառայությունը կատարելու համար: Անուն առ անուն նրանց պատասխանատվությանը հանձնեք այն բոլոր իրերը, որ պետք է փոխադրեն: 33 Սա է հանդիպման վրանի հետ կապված այն ծառայությունը, որ Մերարիի որդիների+ տոհմերը պետք է անեն Իթամարի՝ Ահարոն քահանայի որդու վերահսկողության ներքո»:+
-