-
Ելք 4։14-16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Այդ պահին Եհովան խիստ բարկացավ Մովսեսի վրա և ասաց. «Իսկ ղևտացի Ահարո՞նը՝+ քո եղբայրը. ես գիտեմ, որ նա շատ լավ է խոսում: Նա արդեն գալիս է, որ հանդիպի քեզ, ու երբ տեսնի, կուրախանա:*+ 15 Խոսիր նրա հետ և հաղորդիր իմ խոսքերը:+ Ես քեզ հետ ու նրա հետ կլինեմ, երբ խոսեք,+ ու կսովորեցնեմ ձեզ, թե ինչ անեք: 16 Նա քո փոխարեն կխոսի ժողովրդի հետ և քեզ համար խոսնակ կլինի, իսկ դու նրա համար՝ ինչպես Աստված:*+
-
-
Ելք 4։30Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան ասել էր Մովսեսին, և Մովսեսը ժողովրդի աչքի առաջ արեց այդ հրաշքները:+
-
-
Ելք 15։20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Մարգարեուհի Մարիամը՝ Ահարոնի քույրը, դափն իր ձեռքը վերցրեց, և բոլոր կանայք, հետևելով նրան, սկսեցին դափ զարկել ու պարել:
-
-
Միքիա 6։4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
Քեզ առաջնորդություն տալու համար
Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին+ ուղարկեցի:
-