-
Թվեր 3։25, 26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Հանդիպման վրանի* առնչությամբ Գերսոնի որդիների+ պատասխանատվությունն էր հոգ տանել բուն վրանի,+ դրա ծածկոցների+ և մուտքի վարագույրի+ մասին, 26 նաև հոգ տանել խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի* պաստառների,+ գավիթի մուտքի վարագույրի+ և պաստառների պարանների մասին ու կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*
-
-
Թվեր 3։30, 31Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Կահաթյանների տոհմերի նահապետական տան տոհմապետը Ելիսաֆանն էր՝ Օզիելի+ որդին: 31 Այդ տոհմերի պատասխանատվությունն էր հոգ տանել տապանակի,+ սեղանի,+ ճրագակալի,+ զոհասեղանի,+ խնկարկության սեղանի և այն բոլոր պիտույքների+ մասին, որոնք գործածվում են սուրբ վայրում մատուցվող ծառայության մեջ, նաև հոգ տանել ներսի վարագույրի+ մասին և կատարել այդ բոլոր իրերին առնչվող աշխատանքները:*+
-
-
Թվեր 3։36, 37Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
36 Մերարիի որդիների պատասխանատվությունն էր հոգ տանել խորանի շրջանակների,+ ձողերի,+ սյուների,+ ակոսավոր պատվանդանների ու դրա բոլոր պիտույքների+ մասին և կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*+ 37 Նրանք նաև պետք է հոգ տանեին խորանը շրջապատող գավիթի սյուների, դրանց ակոսավոր պատվանդանների,+ պաստառների սեպերի ու պարանների մասին:
-