-
Ելք 14։11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Նրանք ասացին Մովսեսին. «Ի՞նչ է, Եգիպտոսում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում մեռնելու:+ Այս ի՞նչ արեցիր մեզ, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից:
-
-
Ելք 17։3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Բայց մարդիկ շատ ծարավ էին, ուստի շարունակեցին տրտնջալ Մովսեսի դեմ+ և ասել. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: Որ մենք, մեր որդիներն ու անասունները ծարավից մեռնե՞նք»:
-
-
Թվեր 16։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Հերիք չէ՝ մեզ հանեցիր այն երկրից, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ու բերեցիր, որ անապատում սպանես,+ հիմա էլ ուզում ես տեր ու տիրակա՞լ դառնալ մեզ վրա: 14 Դու մեզ ոչ մի կաթ ու մեղր բխող երկիր էլ չես բերել,+ ոչ էլ արտեր ու խաղողի այգիներ ես տվել որպես ժառանգություն: Ի՞նչ է, ուզում ես, որ այս մարդիկ կույրի պես քե՞զ հետևեն:* Մենք չե՛նք գա»:
-