-
Թվեր 27։12-14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Բարձրացիր Աբարիմի շրջանի այս լեռը+ և տես այն երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին:+ 13 Այն տեսնելուց հետո դու կմիանաս քո նախահայրերին,*+ ինչպես որ քո եղբայր Ահարոնը,+ 14 որովհետև երբ Ցին անապատում ժողովուրդը վիճեց ինձ հետ, դուք չհնազանդվեցիք իմ պատվերին, ու երբ նրանց ջուր տրվեց, ինձ չսրբացրիք նրանց առաջ:+ Խոսքը Ցին անապատում՝+ Կադեսի+ մոտ գտնվող Մերիբայի ջրերի+ մասին է»:
-
-
2 Օրենք 1։37Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
37 Ձեր պատճառով Եհովան ինձ վրա էլ բարկացավ ու ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ:+
-
-
2 Օրենք 3։26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
26 Բայց Եհովան ձեր պատճառով դեռ զայրացած էր ինձ վրա+ ու չլսեց ինձ: Եհովան ինձ ասաց. «Բավակա՛ն է, այլևս չխոսե՛ս ինձ հետ այդ մասին:
-