-
Թվեր 22։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Բաղաամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Սեպփորի որդին՝ Մովաբի թագավոր Բաղակն է նրանց ինձ մոտ ուղարկել ու այսպիսի խոսքեր հաղորդել. 11 «Եգիպտոսից ժողովուրդ է եկել ու ծածկել երկրի երեսը: Եկ անիծիր նրանց:+ Միգուցե կարողանամ կռվել նրանց դեմ և վռնդել նրանց»»:
-
-
Թվեր 23։11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Այս ի՜նչ արեցիր: Քեզ բերել եմ, որ անիծես թշնամիներիս, իսկ դու օրհնում ես նրանց»:+
-
-
Նեեմիա 13։1, 2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Այդ ժամանակ* ժողովրդի առաջ բարձրաձայն ընթերցվեց Մովսեսի գիրքը,+ որտեղ գրված էր, որ ոչ մի ամմոնացի ու մովաբացի+ երբևէ չպետք է ճշմարիտ Աստծու ժողովի մաս կազմի,+ 2 որովհետև նրանք հաց ու ջրով չէին դիմավորել իսրայելացիներին, դեռ մի բան էլ վարձել էին Բաղաամին, որ անիծի նրանց:+ Սակայն մեր Աստված անեծքը օրհնության էր փոխել:+
-