42 Շմավոնի ցեղից 500 մարդ գնաց Սեիրի լեռնային շրջան:+ Նրանց առաջնորդում էին Փալատիան, Նաարիան, Ռաֆայիան և Օզիելը՝ Եսսիի որդիները: 43 Նրանք կոտորեցին ողջ մնացած ամաղեկացիներին+ և մինչ օրս այնտեղ են բնակվում:
14 Եդոմից վրեժ կառնեմ իմ ժողովրդի՝ իսրայելացիների ձեռքով:+ Նրանց միջոցով իմ ցասումն ու բարկությունը կթափեմ Եդոմի վրա, և նա իր մաշկի վրա կզգա իմ վրեժը»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: