7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ դա տեսնելով, անմիջապես վեր կացավ, նիզակը ձեռքն առավ, 8 իսրայելացի մարդու հետևից վրանը մտավ ու երկուսին էլ խոցեց՝ թե՛ իսրայելացի տղամարդուն և թե՛ այդ կնոջը: Նա նիզակը կնոջ փորը խրեց: Այդ ժամանակ իսրայելացիների վրա եկած պատուհասը դադարեց:+