Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ելք 6։24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 24 Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը:+ Այս անուններով են կոչվում Կորխյանների+ տոհմերը:

  • Թվեր 26։58
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 58 Ղևտացիների տոհմերից էին նաև Լոբենյանների տոհմը,+ Քեբրոնյանների տոհմը,+ Մոողիյանների տոհմը,+ Մուսիյանների տոհմը,+ Կորխյանների տոհմը:+

      Կահաթը Ամրամի հայրն էր:+

  • Սաղմոս 42։ենթախորագիրը-11
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:*

      42 Ինչպես եղնիկը ջրի վտակներին է փափագում,

      Այնպես էլ ես, ո՛վ Աստված, քեզ եմ փափագում:

       2 Հոգիս ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն:+

      Ե՞րբ պիտի գամ՝ Աստծուն ներկայանամ:+

       3 Օր ու գիշեր արտասուքս է իմ կերակուրը,

      Ողջ օրը մարդիկ ծաղրանքով ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»:+

       4 Հոգիս ալեկոծվում է, երբ հին օրերն եմ հիշում,

      Երբ մարդկանց բազմության հետ Աստծու տուն էի գնում,

      Նրանց առջևից հանդիսավոր քայլում:

      Տոն նշող այդ մեծ խմբով ուրախ գոչում էինք+

      Եվ Աստծուն շնորհակալություն հայտնում:

       5 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,+

      Ինչո՞ւ է ներսս փոթորկված:

      Ես կսպասեմ Աստծուն,+

      Դեռ կգովերգեմ նրան՝ իմ մեծ Փրկչին:+

       6 Ես հուսահատ եմ, իմ Աստվա՛ծ,+

      Ուստի այս երկրում, ուր Հորդանանն է հոսում,

      Ուր Հերմոնի գագաթներն են վեր խոյանում,

      Միցար սարի* վրա քո մասին եմ մտածում:+

       7 Հորդահոս ջրերը ձայն են տալիս հորդահոս ջրերին.

      Ջրվեժներիդ շառաչյունն է լսվում:

      Ալեկոծ ալիքներդ հեղեղել են իմ հոգին:+

       8 Ողջ օրը իմ հանդեպ հավատարիմ սեր ցույց կտա Եհովան,

      Եվ գիշերը ես կգովերգեմ նրան,

      Աղոթք կուղղեմ ինձ կյանք տվող Աստծուն:+

       9 Աստծուն՝ իմ վեմին, կասեմ.

      «Ինչո՞ւ ես ինձ մոռացել:+

      Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ»:+

      10 Թշնամիներս մահաթույն ատելությամբ* ծաղրում են ինձ,

      Ամբողջ օրն ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»:+

      11 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,

      Ինչո՞ւ է ներսս փոթորկված:

      Ես կսպասեմ Աստծուն,+

      Դեռ կգովերգեմ նրան՝ իմ մեծ Փրկչին, իմ Աստծուն:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը