-
Ծննդոց 48։19, 20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Բայց հայրը չհամաձայնվեց ու ասաց. «Գիտեմ, որդի՛ս, գիտեմ: Նա նույնպես ժողովուրդ կդառնա և նույնպես մեծ կլինի: Բայց նրա կրտսեր եղբայրը ավելի մեծ կլինի, և նրա սերունդները շատ կլինեն,+ այնքան շատ, որ նրանցից հնարավոր կլիներ ազգեր կազմել»:*+ 20 Այդ օրը նա շարունակեց օրհնել նրանց+ և ասաց.
«Թող Իսրայելը* օրհնանք տալիս քո անունը հիշատակի՝ ասելով.
«Թող Աստված օրհնի քեզ, ինչպես Եփրեմին ու Մանասեին»»:
Այդպես նա Եփրեմին Մանասեից առաջ դրեց:
-