-
Թվեր 32։1-5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
32 Ռուբենի+ ու Գադի+ որդիները մեծ քանակությամբ անասուններ ունեին: Նրանք տեսան, որ Հազերի+ ու Գաղաադի տարածքները լավ տեղանք են անասունների համար: 2 Ուստի Գադի և Ռուբենի որդիները եկան Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի ցեղապետների մոտ ու դիմելով Մովսեսին՝ ասացին. 3 «Տեսանք, որ Ատարոթի, Դեբոնի, Հազերի, Նամրանի, Եսեբոնի,+ Ելեալենի, Սեբամանի, Նաբավի+ ու Բեանի տարածքը՝+ 4 այն ողջ երկիրը, որը Եհովան նվաճեց ու տվեց Իսրայելի ժողովրդին,+ անասնապահության համար լավ երկիր է, իսկ մենք՝ ծառաներդ, շատ անասուններ ունենք»:+ 5 Ապա ավելացրին. «Եթե հավանություն տաս, թող այս երկիրը լինի այն տարածքը, որ տրվելու է ծառաներիդ որպես սեփականություն: Մեզ մի՛ անցկացրու Հորդանանի մյուս կողմը»:
-