3 Ձեր Աստված Եհովան է գնալու ձեր առջևից: Նա ինքը կոչնչացնի այդ ազգերին ձեր առաջ, և դուք կտիրանաք նրանց երկրին:+ Ինչպես ասել է Եհովան, Հորդանանն անցնելիս ձեզ կառաջնորդի Հեսուն:+ 4 Եհովան կկործանի այդ ազգերին,+ ինչպես որ կործանեց ամորհացիների թագավորներ Սեհոնին+ և Օգին+ ու նրանց երկիրը: