8 Ուստի կիջնեմ,* որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից,+ հանեմ այդ երկրից ու տանեմ մի բարեբեր, ընդարձակ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում՝+ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ երկիրը:
7 Հիմա վեր կացեք ու ճանապարհ ընկեք դեպի ամորհացիների+ լեռնային շրջանը և բոլոր հարևան ազգերի տարածքները՝ դեպի Արաբա,+ լեռնային շրջան, Շեֆելա, Նեգև ու ծովեզերք՝+ քանանացիների երկիրը, և դեպի Լիբանան՝*+ մինչև մեծ գետը՝ Եփրատը:+
11 Իսկ այն երկիրը, որը նվաճելու եք գնում, լեռների ու հովիտների երկիր է:+ Երկնքից թափվող անձրևներով է այն ջրվում:+12 Դա մի երկիր է, որի մասին ձեր Աստված Եհովան է հոգ տանում: Ձեր Աստված Եհովան իր աչքը շարունակ այդ երկրի վրա է պահում՝ տարվա սկզբից մինչև վերջ: