-
1 Թագավորներ 4։34Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Բոլոր ազգերից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստությունը, այդ թվում՝ երկրի բոլոր թագավորները, որոնք լսել էին նրա իմաստության մասին:+
-
-
1 Թագավորներ 10։4-7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ողջ իմաստությունը,+ նրա կառուցած տունը,+ 5 նրա սեղանի կերակուրները,+ պալատականների նստելը, ծառաների սեղան սպասարկելն ու նրանց հագուկապը, նրա գինեմատույցներին* և այն ողջակեզները, որ Սողոմոնը կանոնավորաբար մատուցում էր Եհովայի տանը, հիացմունքից ապշեց:* 6 Ուստի ասաց թագավորին. «Այն, ինչ իմ երկրում լսել էի քո ձեռքբերումների* և իմաստության մասին, ճիշտ է: 7 Ես չէի հավատում իմ լսածներին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքով չտեսա: Պարզվում է՝ ինձ կեսն էլ չեն պատմել: Քո իմաստությունն ու հարստությունը շատ ավելին են, քան ես լսել էի:
-
-
Դանիել 1։19, 20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Թագավորը խոսեց նրանց հետ: Նրանց մեջ Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի պես ոչ ոք չկար:+ Եվ նրանք մնացին այնտեղ ու սկսեցին ծառայել թագավորին: 20 Ամեն անգամ, երբ թագավորը իմաստություն և հասկացողություն պահանջող որևէ հարց էր տալիս նրանց, տեսնում էր, որ նրանք տասնապատիկ գերազանցում էին իր ողջ թագավորությունում եղող ոգի կանչողներին և մոգությամբ զբաղվող քրմերին:+
-