-
Ծննդոց 13։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ Աբրամից, Եհովան Աբրամին ասաց. «Բարձրացրու աչքերդ, խնդրեմ, ու քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք, 15 որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու որպես մնայուն սեփականություն:+
-
-
Ծննդոց 17։1Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Երբ Աբրամը 99 տարեկան էր, Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես Ամենակարող Աստվածն եմ: Գնա իմ ճանապարհներով և անարատ* եղիր:
-
-
Ծննդոց 17։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Ես կպահեմ իմ ուխտը, որ կապել եմ քեզ հետ,+ քո միջոցով՝ նաև քո սերնդի ու նրանց գալիք սերունդների հետ. դա հավիտենական ուխտ է, որը կապել եմ, որպեսզի Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո եկող քո սերնդի համար:
-