-
Ծննդոց 12։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Եհովան Աբրամին ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից ու քո հոր տնից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ:+ 2 Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ ու կօրհնեմ, մեծ անուն կստեղծեմ քեզ համար, և դու ուրիշների համար օրհնություն կդառնաս:+ 3 Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ,+ և երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն* քո միջոցով»:+
-
-
Ծննդոց 22։15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Եհովայի հրեշտակը երկնքից կրկին ձայն տվեց Աբրահամին՝
-
-
Ծննդոց 26։3, 4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Բնակվիր այս երկրում որպես օտարական,+ և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ: Այս բոլոր տարածքները քեզ ու քո սերնդին կտամ+ և կկատարեմ իմ երդումը, որ տվել եմ քո հայր Աբրահամին՝+ 4 ասելով նրան. «Երկնքի աստղերի չափ կշատացնեմ քո սերունդը+ և այս բոլոր տարածքները քո սերնդին կտամ:+ Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն»:*+
-