-
Թվեր 35։25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Այդպես ժողովը սպանություն գործած մարդուն թող ազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան վերադարձնի ապաստանի քաղաք, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված+ քահանայապետի մահը:
-
-
2 Օրենք 19։4, 5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Ահա թե որ դեպքում սպանություն գործողը կարող է փախչել այդ քաղաքներից մեկը և ողջ մնալ. նա պետք է այնտեղ փախչի, եթե սպանել է առանց դիտավորության, առանց մարդու հանդեպ ատելություն ունենալու:+ 5 Օրինակ, եթե մեկը իր դրացու հետ գնա անտառ՝ փայտ բերելու, կացինը բարձրացնի, որ ծառ կտրի, և կացնի գլուխը, կոթից դուրս թռչելով, դիպչի դրացուն, ու նա մեռնի, այդ դեպքում մարդ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, որ ողջ մնա:+
-