-
Թվեր 21։23, 24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Բայց Սեհոնը թույլ չտվեց, որ Իսրայելը անցնի իր տարածքով, այլ հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս եկավ Իսրայելի դեմ: Նա եկավ Հասսա ու սկսեց կռվել Իսրայելի դեմ:+ 24 Իսրայելը սրի քաշեց նրանց+ ու տիրացավ նրանց երկրին՝+ Առնոնից+ մինչև Հաբոկ,+ որը ամմոնացիների երկրի մոտ է, բայց Հազերից+ այն կողմ չանցավ, որովհետև դա ամմոնացիների սահմանն է:+
-
-
Հեսու 12։1, 2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Ահա այն թագավորները, որոնց իսրայելացիները պարտության մատնեցին Հորդանանի արևելյան կողմում և որոնց երկրին տիրացան՝ Առնոնի գետահովտից*+ մինչև Հերմոն լեռը+ և Արաբայի ամբողջ արևելյան հատվածը.+ 2 մեկը Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն+ թագավորն էր, որի իշխանության տակ էր այն տարածքը, որը Առնոնի գետահովտի+ եզերքին գտնվող Արոերից+ և գետահովտի մեջտեղի մասից ձգվում էր մինչև Գաղաադի կեսը՝ մինչև Հաբոկի գետահովիտը՝* ամմոնացիների երկրի սահմանը:
-