-
Նեեմիա 9։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Այդ ժամանակ զորավոր գործեր ու հրաշքներ արեցիր՝ պատուհասելով փարավոնին, նրա բոլոր ծառաներին և նրա երկրի ողջ ժողովրդին,+ որովհետև տեսար, որ նրանք հանդգնությամբ են վարվում+ քո ժողովրդի հետ: Դու փառավորեցիր քո անունը, և այն հայտնի է մինչ օրս:+ 11 Նրանց առաջ բաժանեցիր ծովի ջրերը, և նրանք անցան ծովի միջով՝ չոր գետնի վրայով,+ իսկ նրանց հետապնդողներին նետեցիր ծովը, և նրանք քարի պես իջան ծովի խորքերը:+
-
-
Երեմիա 32։20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Դու Եգիպտոսում նշաններ ցույց տվեցիր ու հրաշքներ արեցիր, որոնց մասին մարդիկ այսօր էլ գիտեն: Այդպիսով դու հայտնի դարձրիր քո անունը թե՛ Իսրայելում, թե՛ ուրիշ մարդկանց մեջ,+ ինչն այսօր էլ այդպես է:
-