-
2 Օրենք 28։15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Իսկ եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային և բարեխղճորեն չկատարեք նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
-
-
2 Օրենք 28։23Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Ձեր գլխավերևում երկինքն ասես պղինձ կդառնա, իսկ ձեր ոտքի տակի հողը՝ ասես երկաթ:+
-
-
1 Թագավորներ 8։35, 36Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
35 Երբ նրանք քո դեմ շարունակ մեղք գործեն,+ ու այդ պատճառով երկինքը փակվի ու անձրև չգա,+ և երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը, փառաբանեն քո անունը և դադարեն մեղք գործելուց, քանի որ դու խոնարհեցրած* կլինես նրանց,+ 36 լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ իսրայելացիների մեղքը: Սովորեցրու նրանց ճիշտ ճանապարհը,+ որով պետք է ընթանան, և անձրև բեր քո երկրի վրա,+ որը իբրև ժառանգություն տվել ես քո ժողովրդին:
-
-
2 Տարեգրություն 7։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Երբ երկինքը փակեմ, որ անձրև չգա, երբ ծղրիդներին հրամայեմ, որ խժռեն երկրի բուսականությունը, և իմ ժողովրդի մեջ համաճարակ ուղարկեմ, 14 և եթե իմ ժողովուրդը, որն իմ անունն է կրում,+ իրեն խոնարհեցնի,+ աղոթի և բարեհաճությունս փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից,+ այդ ժամանակ կլսեմ երկնքից, կներեմ նրա մեղքը ու կբուժեմ նրա երկիրը:+
-